Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը Մոսկվայում կմեկնարկի մայիսի 25-ին, չորեքշաբթի օրը Եվրասիական տնտեսական համաժողովում Երևանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։ Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը չորեքշաբթի օրը Զարյադյե համերգասրահում ելույթ կունենա Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ "Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետը՝ Գրիգորյանը, վաղը միանալու է Փաշինյանը»,- ասել է Պեսկովը։