«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի՝ փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորում է ստացել ավելի քան 60 քաղաքացի: