Կառավարությունը սգո օր կհայտարարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։ Օրը կհստակեցվի տեղում փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքներն արդեն երրորդ օրը շարունակվում են: Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 16-ի: Վերջին տվյալներով, անհետ կորած է 6 մարդ` 1․ Գագիկ Կարապետյան 2․ Արտավազդ Հայրապետյան 3․ Վանիկ Ամիրխանյան 4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․) 5․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի) 6․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։