Ապրիլի 21-27-ը, «23,5 Հրանդ Դինք» հիշողության կենտրոնում տեղի կունենան հիշատակի շաբաթվա միջոցառումներ՝ նվիրված թե՛ մինչ օրս Թուրքիայում հայերեն հրապարակվող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր Հրանդ Դինքի թողած մտավոր ժառանգության, և թե՛ 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների հիշատակին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը: Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։ Շաբաթվա ընթացքում լինելու են նաև երեխաների համար կազմակերպված սեմինարներ, զբոսանքներ, համերգներ և այլ միջոցառումներ։ Մասնակցությունը անվճար է, սակայն պահանջվում է նախնական գրանցում։ Հատուկ ծրագրերից են՝ «Հիշողության վահանակ՝ ի հիշատակ մեր նահատակների», «Հրանտ Դինքի կյանքն ու պայքարը», «Ապրիլի 24-ի հետքերով. հիշատակի քայլերթ», «Կոմիտաս Վարդապետի երաժշտական ներկայացում»: