Սոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթերը չեղարկվել են: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից: Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից: Ինքնաթիռները պետք է Հայաստան ժամանեին ժամը 13:35-ին և 14:45-ին: Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն: