Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Երևանում ակցիա կիրականացվի Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով: Ակցիան կմեկնարկի հունվարի 17-ին, ժամը 11:30-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։ Նշվում է, որ ակցիայից հետո երթ կլինի դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք: