4.06.2026
Հունվարին Հայաստանում սննդամթերքը թանկացել է
10.02.2026
Հունվարին Հայաստանում սննդամթերքը թանկացել է

2026 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 3,8% տարեկան գնաճ։ Սակայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են ավելի կտրուկ՝ նախորդ տարվա հունվարի համեմատ թանկանալով 5,9%-ով, իսկ միայն մեկ ամսվա ընթացքում (հունվարը դեկտեմբերի համեմատ)՝ 4,3%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։ Տարեկան թանկացումների առաջատարները. • Ձուկ և ծովամթերք. +15,2% (մասնավորապես «խեկ» ձուկը՝ 24,6%):• Միս. +8,5% (ոչխարի միսը թանկացել է 14,1%-ով, խոզի միսը՝ 13,1%-ով, տավարի միսը՝ 12,8%-ով):• Ձու. +11,7%:• Ծխախոտ և ալկոհոլ. ծխախոտը թանկացել է 10,8%-ով, ալկոհոլային խմիչքները՝ 6,5%-ով:• Կակաո. ռեկորդային՝ 36% աճ։ Սեզոնային կտրուկ փոփոխություններ. Թեև բանջարեղենի գները տարեկան կտրվածքով նվազել են 2,9%-ով, սակայն մեկ ամսվա ընթացքում (հունվարը դեկտեմբերի համեմատ) դրանք թռիչքաձև աճել են 21,7%-ով։ Մրգերը մեկ ամսում թանկացել են 11%-ով։ Հենց այս սեզոնային թանկացումն է հիմնականում նպաստել ընդհանուր գնաճին: Այլ ապրանքախմբեր. • Կաթնամթերք և պանիր՝ +8%:• Յուղեր և ճարպեր՝ +6,3% (կարագ՝ +7,3%):• Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ +3,8% (հնդկաձավար՝ +10,2%, մակարոնեղեն՝ +8,2%):• Սուրճ՝ +9%: Գների նվազում է նկատվել միայն «այլ խմբերում չներառված սննդամթերքի» մասով (-3,1%):