28.03.2026
Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. «Առաջարկ Հայաստանին»
prev Նախորդ նորություն

«Սիրո մասին». լիրիկական կատակերգություն՝ «Թատրոն 8»-ում

«Թատրոն 8». Լիրիկական կատակերգություն՝ ըստ Ա. Չեխովի ստեղծագործությունների։


Մեր «Սիրո մասին» ներկայացման մեջ՝ մենք փորձում ենք բացահայտել, թե իրականում ինչպիսին է սերը՝ առանց չափազանցությունների, առանց ողբերգական շեշտադրումների, այլ ջերմությամբ և իրական կյանքով։


Ներկայացումը հյուսված է Անտոն Չեխովի իրական նամակներից, որոնք ուղղված են իր կնոջը և նրա հայտնի «Առաջարկություն» կատակերգությունից։ Միասին նրանք ստեղծում են մի պատկեր, որում արտացոլվում է սիրո առօրյան, մի փոքր զվարճալի, երբեմն էլ՝ հուզիչ կողմը, որոնց հանդիպում ենք ամեն օր։


«Սիրո մասին» ներկայացումը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք սիրում կենցաղում՝ վեճերի, ծիծաղի, փոքրիկ հոգատարությունների ու թյուրիմացությունների հաղթահարումով։ Առանց բարձրաձայն խոսքերի՝ միայն անկեղծ զգացմունքներ, որոնց հեշտությամբ կարող ես գտնել ինքդ քո մեջ։


Ռեժիսոր՝Վլադիմիր Տարասյանց
Դերերում՝ Զառա Հկոբյան, Լուսինե Կոստանյան, Անտոն Աղաջանյան