Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները։ Ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն հանտնեց, որ ԿԸՀ որոշմամբ՝ մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հերթական հաջորդ անդամին՝ Արևիկ Բլեջյանցին։