31.03.2026
Արարատ Միրզոյանը գլխում հաղթահարե՞լ է աղքատությունը
prev Նախորդ նորություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմել երկու ուժի հետ

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։


Հուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, արդյունավետ և հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական և սոցիալական արդարության և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։


Նշվում է, որ ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, և կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։


Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։


 

Վարչապետը կմեկնի ՌԴ. սպասվում է հանդիպում Պուտինի հետ
Հաջորդ նորություն next