28.06.2025
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին
23.03.2023
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին

Երևանի ավագանու սպասվող ընտրություններին կմասնակցի ևս մեկ քաղաքական ուժ՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը: Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ի լրումն 2022 թ. նոյեմբերի 19-ին կայացած IV համգումարում ընդունված բանաձևի, ինչպես նաև ս/թ հունվարի 26-ի և փետրվարի 20-ի ԴԱԿ քաղխորհրդի որոշումների, ս/թ մարտի 22-ին տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները. 1․ ԴԱԿ առաջնորդ Սուրեն Սուրենյանցին հանձնարարվել է ավարտին հասցնել «Պետականություն» կոմիտեի ձևավորումը։ 2․ Ընդունվել են ստվերային կառավարություն կազմելու հետևյալ սկզբունքները․ ա) սահմանել Հայաստանի Հանրապետության զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագիր, բ) քաղաքական ուժերի և գործիչների հետ համագործակցության հիմք ընդունել 1991-1998, 1998-2008, 2008-2018, 2018-2023 թթ ժամանակահատվածների քաղաքական գնահատականների ընդհանրությունը, գ) հանրային քննարկման ներկայացնել ապագա կառավարության ՀՀ ռազմավարական զարգացման ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ վերջին 30 տարիների ընթացքում մշակված, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գզրոցներում մնացած կամ մերժված ծրագրերը, դ) յուրաքանչյուր ոլորտի ծրագիրն իրականացնող ապագա պաշտոնյային որոշել մրցակցային սկզբունքով, ե) համաձայն ՀՀ զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագրի, վարչապետի թեկնածուի համար սահմանել 100-օրյա հակաճգնաժամային գործողությունների փաթեթ, զ) վարչապետի թեկնածու առաջադրել երկամյա միջնաժամկետ ծրագրի իրականացումն ստանձնող և դրա շուրջ քաղաքական, հանրային համախմբում ապահովող գործչին։ 3. Կուսակցության ակտիվին նախապատրաստել Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին։