29.06.2025
Ձերբակալված ադրբեջանցին փոխանցվել է ԱԱԾ-ին
14.04.2023
Ձերբակալված ադրբեջանցին փոխանցվել է ԱԱԾ-ին

Կապանում նախօրեին հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Վերջինիս փնտրում էին ապրիլի 10-ից: Հիշեցնենք, երկու օր առաջ սպանություն է տեղի ունեցել Կապանում, սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցու մոտ հայտնաբերվել է վերջինիս հեռախոսը, սյունեցիների շրջանում կասկածներ կան, թե հենց ադրբեջանցին է սպանել Մելիքսեթյանին:Մի քանի օր առաջ ձերբակալվել էր մեկ այլ ադրբեջանցի: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, թե նրանք փախել են երկրից ճնշումների պատճառով և ձերբակալված ադրբեջանցին Ադրբեջան չի ցանկանում վերադառնալ: Սակայն երեկ ձերբակալված ադրբեջանցու հեռախոսում հայատնաբերված տեսանյութից այլ բան է ստացվում՝ ադրբեջանցին, դիմելով հայրենակիցներին, ասում է, որ իրենք դավաճան չեն և հայերի արյուն են թափել: