Հուսով եմ, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանները շուտով կբացվեն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2022 թվականի հնգամյա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների հաշվետվությունը։ «Այս առումով չափազանց կարևոր է, որ առաջիկա ամիսներին իրականացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական սահմանի բացման մասին համաձայնագիրը»,- ասաց նա։