ԵՄ դիտորդական առաքելությունը կենսական նշանակություն ունի Երեւանի համար. Միրզոյան
Հայ-ադրբեջանական սահմանին գործող ԵՄ դիտորդական առաքելությունը կենսական նշանակություն ունի Երեւանի համար։ Այս մասին Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Եվրամիության առաքելությունը մեզ համար շատ կարևոր է, կենսական նշանակություն ունի անվտանգության տեսանկյունից: Մենք ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ ընդլայնելու այս առաքելությունը», - ասել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ 2023 թվականի փետրվարին Եվրամիությունը հայտարարեց Հայաստանում երկու տարով քաղաքացիական առաքելության (EUMA) մեկնարկի մասին։ Առաքելության նպատակներն են կանոնավոր պարեկություն իրականացնելը և իրավիճակի մասին հաշվետվությունների տրամադրումը, Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատումը, ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար նպաստավոր պայմանների ապահովումը։