ՊՆ՝ վթարի ենթարկված սանիտարական ավտոմեքենայի անձնակազմի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ավտոմեքենայի մեջ եղած բուժակները և վարորդն աննշան վնասվածքներ են ստացել և նույնիսկ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: Նա նշել է, որ ստացիոնար բուժման որևէ մեկը չի ընդունվել, ստացել են ամբուլատոր բուժօգնություն: