
Արխիվ - 2021.01.15


Չավուշօղլուն պատմել է Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման համատեղ կենտրոնում կծառայեն 60-ական զինվորականներ Ռուսաստանից եւ Թուրքիայից, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
17:38
Գեներալական Առանձնատների յուրաքանչյուր աղյուս՝ զինվորի կյանք. Անդրանիկ Քոչարյան
Լրագրողների այն դիտարկումը, թե գործող իշխող թիմին մեղադրում են անվանի զինվորականներին վարկաբեկելու մեջ, հունից հանել է իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանին։
17:06
Պուտինը ՌԴ ԱԽ-ի խորհրդակցությանը կրկին քննարկել է ԼՂ հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ կրկին քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը։ Տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։
16:00
Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները շարունակում են հսկել Լաչինի լեռնանցքը
Մարդասիրական առաքելության շրջանակում Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբի մասնագետները Լեռնային Ղարաբաղում շարունակում են հերթապահություն իրականացնել Լաչինի լեռնանցքում: Այս պահին գերատեսչության Փրկարարներն օգնություն են ցուցաբերել գրեթե 20 դեպքերում։
15:16

Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայից հետո հումանիտար ճգնաժամ է առաջացել. Մանե Թանդիլյան
Արցախի Հանրապետության աշխատանքի տեղավորման, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ հակամարտության էսկալացիայից հետո տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:
14:45
Հայկ Սարգսյանը հայտնվել է լրատվամիջոցների հետ բախման կիզակետում. հայտարարություն
Մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով անդրադարձել են Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ միջադեպին: Ներկայացնում ենք լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարությունը.
14:30

Արցախի գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը.
13:46
ՌԴ-ն կսատարի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության երկխոսության նախաձեռնություններին
Ռուսաստանն ամեն կերպ ողջունում է ադրբեջանցի և հայ հասարակական գործիչներից բխող մարդասիրական բնույթի նախաձեռնությունները։ Այս մասին հունվարի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
13:24


Հայկական հազարավոր հուշարձաններ արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ. ԱԳՆ
Հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը չեն նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։
12:57
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
12:54
Լավրովն ու Զարիֆը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղի շուրջ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպեն հունվարի 26-ին Մոսկվայում:
12:33
Վահագն Վերմիշյանի ու ևս 7 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարվել է դատարան. ՔԿ
Վահագն Վերմիշյանի եւ եւս 7 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարվել է դատարան: Այդ մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
12:27
Կկայանա Հայոց բանակին ու զինվորների հիշատակին նվիրված բարեգործական համերգ
Հունվարի 30-ին ժամը, 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
12:21
Բաքվի բացահայտ հայատյացությունը պետք է հաշվի առնել սահմանների որոշման գործընթացում. ՄԻՊ
Երաշխավորելու համար հայերի կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքները
12:15Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում 210 փախստական է տեղափոխվել
Ռուս խաղաղապահները ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, որոնք Լեռնային Ղարաբաղում վերադարձել են իրենց տները Հայաստանի Հանրապետության տարածքից, այսօր՝ հունվարի 15-ին, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
12:15
Պատերազմի ժամանակ Արցախից Երեւան է բերել 43 «Կալաշնիկով» ինքնաձիգ. ԱԱԾ բացահայտումը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակելով իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու եւ շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու եւ կանխելու ուղղությամբ, բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ պահելու հանցավոր խումբ:
11:43
Մայր Աթոռը ՀՀ ՊՆ-ին և Ստեփանակերտին նվիրաբերել է էքսկավատորներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրաբերել է երկուական էքսկավատոր:
11:36


Դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է. Ռուստամ Բադասյան
Դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է։ Այդ մասին հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
10:46

Իրանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի հետ Ղարաբաղի վերականգնմանը
Իրանում Ադրբեջանի դեսպան Բունյադ Հուսեյնովը եւ Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հունվարի 14-ին հանդիպում են անցկացրել:
09:55
Ռուս խաղաղապահների համար ԼՂ է բերվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին
Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատվաստումը։ Նախօրեին հատուկ թերմոկոնտեյներներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին են տեղափոխել հատուկ նշանակության բժշկական ջոկատ՝ հետագա օգտագործման համար, հաղորդում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
09:33