5.09.2025
Վահագն Վերմիշյանի ու ևս 7 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարվել է դատարան. ՔԿ
prev Նախորդ նորություն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։


Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախկին անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանի՝ մանդատը վայր դնելու որոշման հետ կապված խմբակցությունը որոշում է կայացրել, որ իր տեղը կզբաղեցնի պատգամավոր Հայկ Կոնջորյանը:


Հիշեցնենք, որ մանդատը վայր դնելու իր որոշումը Կարապետյանը բացատրել էր իր ընտրողների պահանջով։ Նա Facebook-ի իր էջում նշել էր. «Ինձ մանդատ եք տրամադրել, և Ձեր իսկ պահանջով ես նրանից հրաժարվում եմ։ Շարունակում եմ հավատալ, որ մենք կունենանք ուժեղ ռազմական արդյունաբերություն և իմ կյանքի նպատակը կլինի դրան հասնելը։ Մենք իրավունք չունենք կորցնել հույսը։ Սյունիքը եղել է, կա և միշտ լինելու է Հայաստանի առանցքը»:

Հայկական հազարավոր հուշարձաններ արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը