Մոսկվայում հանդիպումը խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար. Վազգեն Մանուկյան Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը: Այս մասին ասվում է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությունում: 23:02
Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազների հանդիպումը ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի, Քյամրան Ալիևի և Իգոր Կրասնովի մասնակցությամբ: 20:17
Քաղաքացին մեքենայով կոտրել է ՊՆ վարչական մասնաշենքի մուտքի դռները և մխրճվել շինության մեջ Հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։ 17:44
Շուրջ 700 առանձնատներ տրամադրվելու են իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ շուրջ 700 առանձնատներ տրամադրվելու են իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին: 16:46
Պարտված առաջնորդը չի կարող լուրջ բանակցություններ վարել. Միքայել Մելքումյան Նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպումները ցույց տվեցին, որ պարտված առաջնորդը չի կարող լուրջ բանակցություններ վարել։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքները։ 16:10
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով: 15:01
Մոսկվայի բանակցություններում հայկական օրակարգը ձախողվել է. Մարուքյան Երևանի և Բաքվի միջև բանակցություններն ընթանում են հակառակորդի օրակարգին համապատասխան։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 14:31
Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին. տնտեսագետ Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, հայտարարել է տնտեսագետ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը։ 13:53
Չի կարող Պուտինը ներկայացնել մեր շահը, եթե ՀՀ ղեկավարը դա չի անում. Աշոտյան Լուծումները այդ շրջանում շատ տարբեր կարող են լինել, ու առաջին հերթին քաղաքական: Ես նկատի ունեմ նոր իշխանությունը, որը հստակ, նոր որակի, իրական ռազմավարական դաշնակցային հարաբերություններ կունենա ՌԴ հետ՝ սա է թիվ մեկ հրամայականը, որպեսի Հայաստանն ունենա հենման կետ տարածաշրջանում: 13:13
ԵԽԽՎ անդամը Բաքվից կաշառք վերցնելու համար դատապարտվել 4 տարվա ազատազրկման Միլանում դատարանը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումն արգելափակելու համար կես միլիոն եվրո ստանալու մեջ: Քաղաքական գործիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ 12:19
Օրբելի եղբայրների տուն-թանգարանի նոր շունչը Մուլտիմեդիա տեխնոլոգիաները նոր շունչ տալ 40-ամյա թանգարանին 12:08
Ղարաբաղում անհայտ կորածների մասին "Թեժ գծին " 575 զանգ է ստացվել Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը: 12:02
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք Փաստացի այս պահին բուժվում է 8393 պացիենտ 11:04
Ինչի՞ վրա եք հրճվում. Մարուքյանին զարմացրել է մոսկովյան այցի մասով իշխանականների արձագանքը Հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ, պայմանավորվածություններ են ստորագրվել միայն թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ: 10:32
ԱՀԿ. 2021 թվականին կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ դժվար թե հաջողվի ձեւավորել 2021 թվականին կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ դժվար թե հաջողվի ձեւավորել. սկսված պատվաստումը չի հասցնի Մեկ տարվա ընթացքում ընդգրկել անհրաժեշտ թվով մարդկանց: Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը, փոխանցում է EADaily-ն։ 09:53
Փաշինյանը գիտեր, որ մենք գնում ենք պարտության, բայց չդադարեցրեց պատերազմը. Համբարձումյան 2020 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցում էին խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շատ մանրամասն ներկայացրեց իրավիճակն արցախյան ռազմաճակատում, հեռանկարը և այն, որ «մենք ուղղակի գնում ենք պարտության»՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները: 09:35