Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով: 18:37
Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում է e-gov.am-ը: 18:31
Գլխավոր դատախազությունն ունի տվյալներ պատերազմին վարձկանների մասնակցելու մասով Նախնական տվյալներ են ձեռք բերվել պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկանների հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ: 17:20
Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, նա չի պատկերացնում, թե ինչ է բանակը. Մովսես Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, նա չի պատկերացնում, թե ինչ է բանակը, ինչ է պատերազմը և երբ ինչ է կատարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ 16:39
Գերիների և անհայտ կորածների հարցերի ուղիղ պատասխանատուն կառավարությունն է. Թաթոյան Հստակ է, որ Հայաստանի կառավարությունը պետք է զբաղվի գերիների և անհայտ կորածների հարցերով, որովհետև ուղիղ պատասխանատվությունը հենց գործադիրինն է: 16:24
Մոսկվայում հանդիպել են Արթուր Բաղդասարյանը և Նիկոլայ Պատրուշևը Հանդիպման ընթացքում նշվել է զինադադարի հետ կապված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, սահմանների սահմանազատման, գերիների փոխանակման, անհայտ կորածների վերադարձի, մշակույթային հուշարձանների պահպանման և պաշտպանության կարևորությունը: 16:11
Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ՊՆ-ի շենքի մոտ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Պաշտպանության նախարարության շենքի մոտ։ 15:18
Ադրբեջանի «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի խոսնակի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի, «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 14:58
Կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել. Փաշինյան Ներհայաստանյան հանրահայտ խմբեր, ընդ որում, արտաքին ուժերին համընթաց - ընդ որում, արտաքին ուժերին համընթաց նրանք գործում են բավական երկար ժամանակ, ձեզ հայտնի արտաքին ուժերի մասին է խոսքը - մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը: Այդ մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովդին: 14:06
Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել և չի էլ հրապարակելու վիճակագրական տվյալներ փնտրվող անձանց վերաբերյալ: 14:00
Կրեմլը հայտնում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ Պուտինի երկխոսության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 13:55
ՀԾԿՀ. 2021 թվականին սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ 2021 թվականին սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: 13:38
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խելամիտ այլընտրանք չունի. Սաֆարյան Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում ունեցել է կարևոր և յուրահատուկ տեղ: 13:28
Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հակաթուրքական «ճակատ» ենք կազմել. ԱՄԷ ԱԳ նախարար Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով, հակաթուրքական «ճակատ» են կազմել։ 13:19
Մեսրոպ Պապիկյանը հեռանում է ՔՊ-ից և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։ Նա մասնավորապես գրում է․ 13:14
Ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են պատրաստվում. ՔԿ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածը 36-ամյա պայմանագրային զինծառայող Ա.Պ-ն է։ 12:41
Բերձոր, Աղավնո և Սուսի բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում. Բերձորի ղեկավար Պլաններ ու պայմանավորվածություններ են փոխվել: 12:16
Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են. ԱԳՆ Տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում 12:06
ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները Բեռների ամենածանր միավորը՝ 205,5 տոննա քաշ ունեցող գազային տուրբինը, ինչպես նաև տուրբինի գեներատորը (170 տոննա) և տրանսֆորմատորը (189 տոննա), Վրաստանի Փոթի նավահանգստից տեղափոխվել է Երևանի երկաթուղային կայարան: 11:33
Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի Ադրբեջանին. ի՞նչ է կորցնում Հայաստանը Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի հայկական կողմին, կիսով չափ ադրբեջանական կողմին, քանի որ այդ հատվածը, ըստ ԽՍՀՄ սահմանների, գտնվում է ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած Քարվաճառի տարածքում: 11:28
Մամուլ. Արմեն Սարգսյանը սեփական խաղով ակտիվացել է վարչապետի եւ կառավարության հրաժարականի կիսատ-պռատ պահանջը ՀՀ բուտաֆորային նախագահ Արմեն Սարգսյանի համար կարեւոր էր հասարակության տրամադրությունները շոշափելու տեսանկյունից։ 09:33