20.04.2025
Ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, այսօր վարչապետը հանդիպել է «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի խորհրդի նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանի հետ:


Այսօրվա հանդիպումների ընթացքում ևս քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր:


Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Ստեփանակերտը վերականգնման փուլում է. Արցախի ԱԻՊԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար