Տարածքային զիջումների հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել. Պողոսյան Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը քիչ առաջ հայտնեց, որ տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Նա դիմեց նաև Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին՝ խնդրելով ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը: 22:41
Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը. ՊՆ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը: 19:17
Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի․ ԲԴԽ անդամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել։ Նա նաև իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 18:20
Արցախի ճանապարհին Դեր զորի պատկերն է դիմացս. Տիգրան Աբրահամյան Կրկին Արցախ եմ գնում... Ճանապարհին Դեր զորի պատկերն է դիմացս, վեշերը բեռնատարներով, ֆորդերով հանող արցախցիներ, հայրենազրկված մարդիկ, որոնցից շատերը իմ ընկերներն են։ 17:34
Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա. ԼՀԿ-ն արտահերթ նիստի ստորագրահավաք է նախաձեռնել 'Նիստի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։ 17:02
Շատ վատ փաստաթուղթ է, դրա պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ այսօրվա իշխանությունը. Օհանյան Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու ԶՈՒ ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր: 16:18
Դավիթ Տոնոյանի մոտ քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: 16:05
Փաշինյանին ճանաչելով կարող եմ ասել, որ նա երբեք ինքնակամ հրաժարական չի տա. Զոհրաբյան Ես գիտեի՝ ով է ինքը, ես գիտեի, շատերը չգիտեին: Բայց քանի որ դա ժողովրդի պահանջն էր... ես միշտ էլ ունեցել եմ իր անձի հետ վերապահումներ, քանի որ ես երբեք չեմ հավատացել, որ ինքը կարող է ինչ-որ բան անել հայրենիքի համար: Ինքն իր տեսակով մեկին մյուսի դեմ հանող է, դեստրուկտիվ է, նա "բաժանիր, որ տիրեսի" կողմնակից է: 15:31
Սերժ Սարգսյանը 16:00-ին կայցելի ԱԱԾ. գրասենյակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: 15:02
Ռուս խաղաղապահների և ՀՀ ու Ադրբեջանի գլխավոր շտաբերի միջև ստեղծվել են ուղիղ կապուղիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: 15:02
Ո՞ւր է Փաշինյանը, ո՞ր երկրի դեսպանատանն է թաքնված, ո՞ր պադվալում. Իշխան Սաղաթելյան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որ այս պահին Ազատության հրապարակում է, ներկայացրեց այս պահին անհրաժեշտ չորս քայլերը, որոնք դեռ կարող են բեկում մտցնել ճակատագրական այս պահին. 13:59
Ոստիկաններ, խելքի եկեք. Վանեցյանը դիմեց ոստիկաններին Դուք ծառայում եք Հայաստանին ու Արցախին, որը դավադիր ուժերը վաճառում են թուրքին: Տղերք, մի դարձեք թուրքերի հետ համագործակցողներ, դուք պատվարժան սպաներ եք: 13:52
"Նիկոլ դավաճան" վանկարկումների տակ Ազատության հրապարակում բախումներ են ոստիկանների հետ Ուղիղ միացում: 13:35
Ինձ ձերբակալեցին դեռևս չսկսված խաղաղ հանրահավաքին մասնակցելու համար. Մելիքյան Հող հանձնած դավաճանը փորձում է բռնաճնշումներով մնալ իշխանության։ Իշխանությունները օրենքը կիրառում են: 13:06
Հենց նոր կալանավորեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Ազատության հրապարակից. Առաքելյան "Շուտ արեք, էս դավաճան հող հանձնողը անցել ա ստոր, սրիկա գործողությունների...Ոտքիիիիիիիիիիիիիիիի",- գրել է Առաքելյանը: 12:54
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊՆ բարձրագույն հրամկազմի հետ Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր: 12:15
Երևանն ու Բաքուն պետք է վերսկսեն ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները. Ֆրանսիայի ԱԳՆ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել վերսկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման եւ նրա ապագա կարգավիճակի որոշման համար: 09:51
Արցախի ԱԺ 4 խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանությունը պահելու նպատակով եւ սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից: 09:43
Մամուլ. Որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանը Դատելով «լայվերից»՝ դա բավականին ցածր առաստաղով սենյակ է, որտեղ իրեր չեն երեւում, պատուհան չկա։ Հասկանալի է, որ հեռախոսն այնպես է դրվում, որ ինտերիերը չերեւա, եւ մարդիկ չկարողանան իմանալ նրա տեղը։ 09:16
Մենք ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից. Դավիթ Տոնոյան Արցախի Հանրապետությունում իրավիճակն այս պահին բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են: Այս մասին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: 09:11