Շատ վատ փաստաթուղթ է, դրա պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ այսօրվա իշխանությունը. Օհանյան
Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու ԶՈՒ ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
«Բայց այն, որ այս ամենը խոսում է նրա մասին, որ ոչ թե բանակը, այլ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, դա միանշանակ է: Դրա պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ այսօրվա իշխանությունը: Պատասխանատվության չափն էլ թող որոշի ժողովուրդը», - ասել է Օհանյանը:
Հարցին՝ ի՞նչ ելքեր է տեսնում, ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել` Սեյրան Օհանյանը նշել է.
«Ցանկացած իրավիճակում կազմակերպված պետական կառավարման գործունեությունը միակ ճանապարհն է դժվար իրավիճակից դուրս գալու համար»:
Մանրամասները սկզբնաղբյուրում: