24.11.2024
Ոստիկաններ, խելքի եկեք. Վանեցյանը դիմեց ոստիկաններին
prev Նախորդ նորություն

Ո՞ւր է Փաշինյանը, ո՞ր երկրի դեսպանատանն է թաքնված, ո՞ր պադվալում. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որ այս պահին Ազատության հրապարակում է, ներկայացրեց այս պահին անհրաժեշտ չորս քայլերը, որոնք դեռ կարող են բեկում մտցնել ճակատագրական այս պահին.


Քայլ 1. Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական է տալիս։

Քայլ 2. Ձևավորվում է հայրենիքի փրկության կոմիտե։

Քայլ 3. Հայաստանը բանակցությունների սեղանին ներկայանում է նոր՝ ազգային դեմքով։

Քայլ 4. Քայլ առ քայլ կառուցում ենք հզոր հայրենիք։


Նա նաև հայտարարեց, որ սա ազգային-ազատագրական պայքար է, այլ ոչ թե իշխանության համար կամ  կուսակցական պայքար է. 


«Մենք զիջելու հայրենիք չունենք»,- հայտարարեց Սաղաթելյանը։


Նա նաև դիմեց ԱԱԾ-ին. «Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում՝ փնտրել Նիկոլ Փաշինյանին. ո՞ր երկրի դեսպանատանն է թաքնված, ո՞ր պադվալում»։


Այս րոպեներին հանրահավաքը շարունակվում է: