24.11.2024
prev Նախորդ նորություն

Ոստիկաններ, խելքի եկեք. Վանեցյանը դիմեց ոստիկաններին

Ոստիկաններ, ես ձեզ խնդրում եմ, խելքի եկեք, դուք չեք ծառայում դավաճաններին: Այս մասին Ազատության հրապարակում ոստիկաններին դիմեց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


«Դուք ծառայում եք Հայաստանին ու Արցախին, որը դավադիր ուժերը վաճառում են թուրքին: Տղերք, մի դարձեք թուրքերի հետ համագործակցողներ, դուք պատվարժան սպաներ եք», - ասաց նա:


Նշենք, որ այս պահին ոստիկանները, որ մինչ այդ խոչընդոտում էին հանրահավաքի անցկացմանը և զբաղեցրել էին բեմահարթակը, լքել են այդ տարածքը ու հանրահավաքը շարունակվում է: