25.11.2024
Սերժ Սարգսյանը 16:00-ին կայցելի ԱԱԾ. գրասենյակ
prev Նախորդ նորություն

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Կառավարության շենք

Ազատության հրապարակում հանրահավա հրավիրած ուժերը հայտարարեցին, որ այժմ երթ են իրականացնում դեպի Կառավարության շենք:

Իր ելույթում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պատերազմի ողջ ընթացքում մենք ունեցել ենք "ոչ թե գերագույն գլխավոր հրամանատար, այլ գերագույն գլխավոր խրթվիլակ, ով ամեն կերպ խոչընդոտեց հաղթանակի կերտմանը"։

"Մենք չենք հանձնվում՝ մենք շարունակում ենք պայքարը կորցրածը ետ բերելու համար",- հայտարարեց նա։


Հիշեցնենք, 17 քաղաքական ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարական: Հանրահավաքին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ: