Հայկական ստորոբաժանումները չեն փորձել հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին. ՊՆ Հայկական ստորոբաժանումները չեն փորձել հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին. Շուշան Ստեփանյան 23:37
Արցախի նախագահը միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու կոչ է արել Հայաստանն ու Արցախն այսօր պայքարի առաջնագծում են, որովհետև արժանապատվորեն ընդունել են մեզ նետված մարտահրավերը։ Ու մենք պայքարելու ենք մինչև վերջնական հաղթանակ։ Սակայն սա միայն Արցախի և Հայաստանի խնդիրը չէ։ 22:13
ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Այդ մասին ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ 21:02
Ադրբեջանն Արցախից հրադադար կխնդրի. Ալեն Սիմոնյան Ադրբեջանին չի հաջողվել Արցախի դեմ իր սանձազերծած ագրեսիայի արդյունքում ինչ-որ շոշափելի հաջողության հասնել: Այդ երկրի զինված ուժերի այսպես կոչված ձեռքբերումների մասին տեղեկատվությունը սուտ է։ 18:34
Դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են. Վահրամ Պողոսյան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ պաշտպանության բանակը չի թիրախավորելու ադրբեջանական խաղաղ բնակչությանը: 18:12
Վարչապետն այցելել է Արցախ և անցկացրել խորհրդակցություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: 17:08
Բարի գալուստ դժոխք. ՊՆ-ն հայտնում է հակառակորդի լայնամասշտաբ հարձակման մասին Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ: 16:44
Ճանաչել Արցախը. կոչ ՀՀ կառավարությանն ու Ազգային Ժողովին "Ի պաշտպանության Արցախի Հանրապետության" կազմկոմիտեն դիմել է ՀՀ Ազգային Ժողովին և ՀՀ կառավարությանը: 16:41
Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար. Նարիշկին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար: 15:10
Դիրքային որոշակի հաջողություններ ունենք. իրավիճակը շարունակում է կայուն-լարված մնալ ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ 15:08
Ստեփանակերտի բնակելի շրջանների դեմ կիրառվել է իսրայելական M095 DPICM կասետային զինամթերք Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով Amnesty International-ին: 14:48
Ադրբեջանի ուղղությամբ կրակ չի վարվել. ՊՆ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Այդ մասին հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 14:13
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 21 զինծառայողներ. ՊԲ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է 21 զինծառայողներ․ այս մասին հայտնում Է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ 14:00
Մեկ զինվորական 7 տանկ է խոցել. ՊՆ-ն ներկայացրել է հերոսական դրվագներ տանկային մարտերից Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 13:50
ՊՆ-ն որևէ անհատի չի պատվիրակել նախարարության համար հավաքել ֆինանսական միջոցներ Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ Այդ մասին ասված է ՊՆ-ի մամուլի ծառայությունից: 13:31
Հայաստանն արձագանքել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: 12:08
Երևանը 100 մլն դրամ տրամադրեց Ստեփանակերտի վերակառուցմանը Երևանի ավագանին այսօրվա իր նիստում միաձայն որոշում կայացրեց Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքների վերակառուցման և վերանորոգման համար տրամադրել 100 մլն դրամ: 12:06
Թուրքիայի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան, հայտնում է "Անադոլու" գործակալությունը: 11:27
Խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի հետ փակ հանդիպում է պահանջում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի ղեկավարությանը կոչ է արել կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: 11:08
Ինչպե՞ս ավարտել արցախյան պատերազմը. հարցազրույց Հրայր Մելքոնյանի հետ Մեծն Տիգրան աշխարհազորային գունդը Արցախյան ազատամարտի առաջնեկներից է: Գունդը զինվորագրվել ու մասնակցել է 90-94-ի պատերազմին, 2016-ի քառօրյա պատերազմին, իսկ այսօր Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի դրոշի տակ զինվորագրվում ու նախկին փորձառու ազատամարտիկների հետ ռազմաճակատ են մեկնում նոր կամավոր աշխարհազորայիններ: Արցախյան պատերազմի, կամավորականների զինվորագրման գործընթացի մասին VERELQ-ը զրուցել է “Մեծն Տիգրան” հասարակական կազմակերպության (աշխարհազորային գունդ) վարչության անդամ Հրայր Մելքոնյանի հետ: 10:46
Քաղաքական ուժերը դիմել են գլխավոր դատախազին՝ վերանայելու Ծառուկյանի կալանավորման որոշումը 13 կուսակցություններ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: 10:43
Չորս Սմերչ, շուրջ 3500 զոհ. ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կորուստները ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կորուստները 9:00-ի դրությամբ: 10:36
Ռուսաստանի և Իրանի խորհրդարանների խոսնակները հեռախոսով քննարկել են Ղարաբաղում պատերազմը Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ-Բաղեր Գալիբաֆը հոկտեմբերի 5-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում խիստ մտահոգիչ է անվանել ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ռազմական էսկալացիան: Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով IRNA պետական լրատվական գործակալությունը։ 10:35
ՀՀ և Վրաստանի նավահանգիստների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են կանոնավոր. ՀԿԵ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել ներմուծման եւ արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները Հայաստանի եւ վրացական Փոթի եւ Բաթում նավահանգիստների միջեւ: 10:31
Անցած գիշեր առաջնագծում պահպանվել է հարաբերական կայուն վիճակը. Հարությունյան Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: 09:35
Միջազգային հանրության կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել. ՊՆ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ 09:34
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին՝ խնդրելով օգնել դադարեցնել կրակը Ղարաբաղում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տարածաշրջանային եւ միջազգային խաղացողներին կոչ է արել օգնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում անհապաղ հրադադարի հասնել: Այդ մասին հայտնել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 09:16
Ամուր ենք, ուժեղ և հզոր. Վահրամ Պողոսյան Կեցցե ՛ հայ ժողովրդի հավաքական կամքն ու զորությունը, որի առջև շատ շուտով խոնարհվելու է թուրք-ադրբեջանական ջախջախված տանդեմը: 09:12
Երկրաշարժ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: 09:01
Համազգային միասնությունը փաստում է՝ Ադրբեջանը պարտվել է այս պատերազմում. Արցախի նախագահ Արցախն Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների իններորդ օրն ամփոփում է առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է` ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը լուծել է փայլուն։ 08:34