Ռազմարդյունաբերությունից մինչեւ անձնագիր. լեհական ընկերությունները լքում են Հայաստանը Տարբեր ոլորտներում աշխատող լեհական ընկերությունները լքում են Հայաստանը: Պատճառները տարբեր են՝ պարտքերի կուտակում, ոչ շահութաբերություն, պայմանագրի չեղարկում կամ գործարքի երկարացման հետ կապված խնդիրներ: VERELQ-ը փորձել է պարզել խնդրի մանրամասները: 20:23
Հայ-լեհական ռազմարդյունաբերական ձեռնարկությունը կարող է լքել Հայաստանը. նախկին դեսպան Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկիի տեղեկություններով, Հայաստանում 2014 թվականից գործող «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, չի բացառվում, որ լքի Հայաստանը: 17:39
Օդանավակայանից ուղեւորվել է Նազարբաևի հետ հանդիպման. Մեկնարկել է վարչապետի այցը Ղազախստան Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Հայաստանի վարչապետը մայիսի 29-ին մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: 17:00
ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա եւ մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի: 16:30
Փողերի լվացումից մինչեւ ահաբեկչության դեմ պայքար. կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը: 16:19
Ադրբեջանական հաքերները Մայիսի 28-ին նվիրված հարձակում են իրականացրել. Սամվել Մարտիրոսյան Ադրբեջանական հաքերներն այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել եւ հրապարակել են 2 հազարից ավելին հայկական ֆեյսբուքյան լոգին եւ գաղտնաբառեր։ Այս մասին իր Facebook-յան էջում գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 14:48
Հայ ժողովուրդը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել իր երազանքի համար. Արարատ Միրզոյան ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 28-ի առթիվ. 14:08
Ալիեւը մեր վրա թքած ունի. Ղարաբաղը լքած ադրբեջանցի փախստականները Բաքվում փողոց են փակել Ադրբեջանում նախօրեին բավականին հետաքրքի Ղարաբաղը լքած ադրբեջանցի փախստականները մայիսի 27-ին ի նշան բողոքի արգելափակել են կենտրոնական փողոցներից մեկը՝ պահանջելով բնակարաններ Ադրբեջանի կառավարության կողմից: 12:54
Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Երեւանում ընդունել են Ստանիստալ Զասին ՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետն Նիկոլ Փաշինյանը Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ: 11:34
Բոլորը պետք է ենթարկվեն «վեթթինգ»-ի, այդ թվում՝ ԱԱԾ-ն եւ նրա տնօրենը. Վանեցյան Հայասանի բոլորը պետք է ենթարկվեն «վեթթինգ»-ի, այդ թվում ԱԱԾ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ԱԱԾ ղեկավարը: Այս մասին մայիսի 28–ին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ 11:21
Կարելի է միայն պատկերացնել՝ ինչպես է վայ պաշտպանն աշխատել ԼՂ-ում. Կարապետյանը՝ Մելիքյանին «Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից», բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ հանրապետական խունտայի օրոք գրեթե ամեն տեսակի մանիպուլյացիա տեսածից համար։ 11:10