26.11.2024
Բոլորը պետք է ենթարկվեն «վեթթինգ»-ի, այդ թվում՝ ԱԱԾ-ն եւ նրա տնօրենը. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Հեղափոխություն Արցախում և հակառուսականություն. «Սասնա Ծռերի» օրակարգը դեստրուկտիվ է

Այս օրերին մենք հետևում ենք, թե ինչպես է Արցախի էլիտայի ձեռամբ տեղի ունենում ՌԴ-ի կողմից Արցախն օտարելու կոնկրետ քայլեր, և կա անհրաժեշտություն, որ արցախահայությունն ինքն էլ պատկերացնի, թե մենք ինչ կարևոր օրեր ենք ապրում և ինչ վտանգներով է հղի։ Արցախահայությունը պետք է պատրաստ լինի դիմակայել այդ վտանգներին»: Այս մասին հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ և մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը:


Շաբաթ օրը՝ մայիսի 25-ին, Հայաստանից դեպի Արցախ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն ավտոերթ էր կազմակերպել:


Ծռերը հերթական անգամ հանդես են գալիս հակառուսական պլատֆորմով ու կոչերով, այս անգամ փորձելով Արցախը «պաշտպանել ռուսական կայսերական վտանգից»: Այդ կուսակցությունը ներքաղաքական դիսկուրս է բերում ՌԴ-ի հետ կապերի թուլացման և ՀՀ-ում ռուսաֆոբ տրամադրություններ:


«Սասնա Ծռերը» փորձում են հանրության մոտ արթնացնել հակառուսական տրամադրություններ, այդ թվում՝ Արցախում, իբր Մոսկվան ցանկանում է իր ազդեցության տիրույթ տեղափոխել Արցախը, և որպես օրինակ Ծռերը բերում են Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակները:


Պետք է նշել, որ ղարաբաղյան հարցում ՌԴ-ն միշտ էլ հանդես է եկել հավասարակշիռ դիրքորոշմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսանալով Մոսկվան շատ դեպքերում իր ազդեցությունն է գործադրում Ադրբեջանի վրա՝ պատերազմը կանխելու համար:


Ծռերը ցանկանում են Արցախը մարզի կարգավիճակով միացնել Հայաստանին. դա պատերազմ սկսելու իմաստով «կազուս բելի» կլինի Բաքվի համար: Այս պահին ՀՀ-Ադրբեջան ֆորմատով տեղի են ունենում բանակցություններ և այս բարդ իրավիճակում Արցախը ՀՀ-ին միացնելու ցանկացած քայլ Մինսկի խմբի և առաջին հերթին Բաքվի կողմից կընկալվի, որպես բանակցությունները խաթարելու փորձ և պատերազմի մեկնարկի լավագույն առիթ:


«Սասնա Ծռերը» հայտարարում են հեղափոխությունն Արցախ տեղափոխելու մասին, ինչը նշանակում է ցնցումների հրահրում պատերազմի մեջ գտնվող և Ադրբեջանի հարձակմանը սպասող Արցախում, ինչը կբերի անդառնալի հետևանքների:


Արցախում 2020թ.-ին կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ և «Սասնա Ծռերը» կարող են մասնակցել այդ ընտրություններին և ցույց տալ, թե ինչ էլեկտորատ ունեն Արցախում: Սակայն Ծռերը հասկանում են, որ Արցախում նրանք չունեն համակիրներ, քանի որ արցախցիները չեն ցանկանում մարզի կարգավիճակով այս փուլում միանալ ՀՀ-ին՝ հասկանալով դրա հետևանքները նոր պատերազմի տեսքով: Ծռերը ցանկանում են հասնել Արցախում իշխանափոխության մինչև ընտրությունները, քանի որ լավ գիտակցում են, որ ընտրություններում ոչ մի շանս չունեն:


Ծռերը իրենց հակառուսական թեզիսներով և քաղաքականությամբ միայն վանում են հասարակության մեծ մասին թե՛ Արցախում, թե՛ ՀՀ-ում, քանի որ հայկական պետությունների բնակչությունը համակրանքով է վերաբերվում ՌԴ-ին ու հասկանում է հայ-ռուսական ռազմավարական կապերի կարևորությունը:


«Սասնա Ծռերը» պետք է շարունակեն իրենց պայքարը օրենքի և Սահմանադրության շրջանակներում և ցանկության դեպքում մասնակցեն Արցախում 2020թ.-ի ընտրություններին և զերծ մնան Արցախն ապակայունացելու քաղաքականությունից, ինչպես նաև վերջ տան ՌԴ-ի դեմ պայքարելու իրենց ծրագրերին, քանի որ դա հակառակ էֆեկտն է ունենում՝ հասարակությունն ավելի է ամրապնդում Մոսկվայի հետ կապերը խորացնելու իրենց հայացքները: