Մշակվել է քվեաթերթիկների 80 տոկոսը. «Իմ քայլը» դաշինքը հավաքում է ձայների 80,8% Երեւանի ավագանու ընտրությունների առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը: Այս պահին մշակվել է քվեաթերթիկների 79,45 տոկոսը (475 ընտրատեղամասերից հաշվարկվել է 389-ի տվյալները): ԿԸՀ-ն առցանց ռեժիմով ամփոփում է քվեարկության արդյունքները: 03:16
Ձայների հաշվարկը սկսվել է. «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է 82,42 տոկոս քվեով. ուղիղ Երեւանում քվեարկությունից հետո ընտրական տեղամասերը փակվելուն պես, սկսվել է ձայների հաշվարկը: Թեեւ զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարկվում են արդյունքների մասին առանձին տվյալներ ընտրատեղամասերից, սակայն վերջնական հրապարակումը ԿԸՀ-ն արդեն սկսել է: 00:09
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը Երեւանում ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը ժամը 20։00-ի դրությամբ կազմել է 43,65 տոկոս (370 323)։ 21:57
Երեւանի ընտրություններին 17։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 34.72%-ը Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մինչեւ ժամը 17:00-ն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72 տոկոսը կամ 294․534 ընտրող: 19:59
Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի հավատում վարչապետի բացատրությանը Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: 18:11
Ուսումնասիրվել է ընտրախախտումների ահազանգման 123 դեպք. 4 դեպքով հարուցվել է քրգործ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով օգոստոսի 28-ին աշխատանքային խմբի ստեղծումից ի վեր: 16:34
Ինչո՞ւ է պասիվություն նկատվում Երեւանի ընտրություններին. բացատրում է Փաշինյանը (վիդեո) Համաձայն վիճակագրության, նախորդ տարի տեղի ունեցած Երեւանի քաղաքապետի ընտրությունների համեմատ ակտիվությունը 1-2 տոկոսով ավելի քիչ է: Դա թերեւս բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին տեղամաս բերել չկա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզից: 16:25
Ներխուժել և ջարդուփշուր անել. ԲՀԿ շտաբում բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից: 15:58
Ժամը 14:00 դրությամբ Երևանի ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.72%-ը Ժամը 14:00 դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը կազմել է 201268, կամ քվեարկելու իրավունք ունեցողների 23.72%-ը։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը: 15:48
Բաքվում հրաբուխ է ժայթքել. բոցի բարձրությունը հասնում է 200-300 մետրի Սեպտեմբերի 23-ին Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել: Օտմա-Բոզդաղ ցեխահրաբխի ժայթքումը տեղի է ունեցել առավոտյան ժամերին և դեռևս շարունակվում է: Այդ տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը, գրում է Trend-ը: 15:36
Քրգործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. դատախազություն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ: Այս մասն հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից: 15:30
Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված զինվորը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 15:29
Սա պատմական լուսանկար է. Փաշինյանը սելֆի է արել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: 14:44
«Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք պիցցա, հյութ և ջուր են տարել ընտրատեղամասեր «Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգեր է ստանում: 13:35
Ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների ահազանգեր. կատարվում են ստուգումներ Սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայություից: 12:52
Ալիևը քննադատել է Երևանի ընտրությունները բուն քվերակությունից մեկ օր շուտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին դրական գնահատականը բուն ընտրություններից մեկ օր շուտ: 12:46
Ժամը 11:00-ի դրությամբ Երեւանի ընտրություններին մասնակցել է 80 հազար քաղաքացի. ԿԸՀ Ժամը 11:00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 79 686 քաղաքացի: Սա կազմում է ընտրողների 9.39 տոկոսը: 12:42
Գործողությունները բխել են օրենքից. Օսիպյանը՝ ԲՀԿ-ի շտաբերում խուզարկությունների մասին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 22-ին՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունը բխել է օրենքից, գրում է Aysor.am-ը: 11:59
Դիտորդի աշխատանքի խոչընդոտում, քարոզչության փորձ եւ սպառնալիք. Երեւանն ընտրում է «Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 11:15-ի դրությամբ գրանցել է հետևյալ խախտումները: Այս մասին ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ: 11:55
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: 11:10
Երեւանն ընտրում է. ժամը 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ Ժամը 9:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից: 11:03
Գլոբալ տնտեսական մակրո միտումները. Արմեն Սարգսյանը մասնակցել է Մտքերի գագաթնաժողովին Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոն քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին՝ Summit of Minds։ 10:57
Այս ընտրությունները շատ մեծ տարբերություն չունեն նախորդներից. Բաբլոյանը քվեարկեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է հանուն զարգացման և առաջընթացի: 10:53
Ադրբեջանցի ցանցահենները կոտրել են բազմաթիվ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր: 10:48
Նյու Յորքում վարչապետը հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների հետ (վիդեո) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 10:44
Մարդիկ պետք է սովորեն իրական ընտրություններին. Փաշինյանը քվեարկեց ու մեկնեց Նյու-Յորք Մարդիկ պետք է սովորեն իրական քարոզարշավի ու իրական ընտրություններին, և բոլոր ուժերը հասկանում են, որ պետք է պայքարեն ամեն քվեի համար և իշխանությունը պետք է վերցնեն։ 10:40
Պաշտոնական Բաքվի ջղաձիգ արձագանքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը Գլխավոր քարտուղարի հայտարարությունը, ով ունի ՀՀ քաղաքացիություն, սուբյեկտիվ է և կողմնակալ և հակասում է ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշմանը հակամարտության մասով` բացառությամբ Հայաստանի: 10:21
Երևանը նոր ավագանի է ընտրում Քաղաքապետարանի համար պայքարում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և ութ կուսակցություն: 10:04