Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝ խորհրդարանի ղեկավար ընտրելու օրակարգով։ Իշխող Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Նիստին մասնակցում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։