Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստն այսօր ավարտվեց: Նա ևս երեք ամիս կմնա կալանքի տակ՝ գործով մեղադրող դատախազն էր միջնորդել, որպեսզի Մալյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվի: Ըստ նրա` Մալյանը կարող է նոր հանցանք կատարել, իր բնորոշմամբ՝ հասարակական կայունությանը վտանգ է ներկայացնում:Դատական նսիտից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ չի կարծում, թե այդ որոշումը կայացվել է այս շենքում. "Բայց անկախ նրանից, թե որտեղ է կայացվել, որոշում ստորագրողը դատավորն է",- ասաց Ռուբեն ՄելիքյանՆշենք, որ Մալյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: