Լեռնային Ղարաբաղից ՀՀ բռնի տեղահանված 92 քաղաքացի բուժում է ստանում տարբեր բուժհաստատություններում, նրանցից 11-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 3-ինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Նա տեղեկացրեց, որ արցախցի 19 պացիենտ շարունակում է բուժումն արտասահմանում, առկա է առողջական վիճակի դրական դինամիկա: Ավելի քան 150 բուժառու է արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից: Եվ մեկ լավ լուր՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընտանիքներում ծնվել է 150 երեխա: