ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանից մարդասիրական բեռներով շարասյան հետ կապված իրավիճակը, որը Ադրբեջանը թույլ չի տալիս մտնել Արցախ։ «Չնայած այն հանգամանքին, որ մարդասիրական շարասյուն ուղարկելը չի համաձայնեցվել Ադրբեջանի իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն միացել է լուծումների որոնմանը և մշտական կապ հաստատել երկու կողմերի հետ։ Այս ֆոնի վրա մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների հասցեին ցանկացած մեղադրանք հակաարդյունավետ է և չի արտացոլում նրանց իրական ներդրումը երկրում իրավիճակի կայունացման ջանքերում։ Ուստի շփումներ են հաստատվել, և, կարծում եմ, դրանք կտան իրենց արդյունքները»,- ասել է Զախարովան։