Բագրատ Սրբազանն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Իրանի այլ պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։ VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 19-ին Իրանի նախագահին և ԱԳ նախարարի տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով նախագահ Ռայիսին, նախարար Աբդոլահիանը և ուղղաթիռում այլ անձինք զոհվել են: