Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բրնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ սերբ ժողովրդին Սերբիայի Պետականության օրվա կապակցությամբ: Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Լիահույս եմ, որ կներդնենք հնարավոր ջանքերը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստանի և Սերբիայի փոխհարաբերությունները խորացնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների»: