4.04.2026
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Ինչքան բարդ էր Հայաստանի անկախության ձեռքբերումը, կրկնակի ավելի բարդ է դրա պահպանումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է․


«Սիրելի՛ հայրենակիցներ,


1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով էլ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:


34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեցին մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը, ինչն էլ փաստացի հիմք հանդիսացավ մեկ տարի անց ՀՀ անկախության հռչակման համար: Խորհրդային Հայաստանի քաղաքացիները կայացրին պատմական որոշում` անկախությունը վեր դասելով ամեն ինչից ու այն հռչակելով որպես երկրի հետագա զարգացման միակ ուղի:


Ինչքան բարդ ու դժվարին էր Հայաստանի անկախության ձեռքբերումը, կրկնակի ավելի բարդ է դրա պահպանումը` հատկապես աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի գործընթացների ու աշխարհաքաղաքական տարբեր վերադասավորումների ֆոնին:


Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ամենօրյա պայքարի մեջ է մեր երկրի անկախության պահպանման համար:


Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայելու մեր երկրի զարգացման կայուն ընթացքն ապահովելու և ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու ու շենացնելու դժվարին ճանապարհին»:


 

Կանադայի դեսպանը Փիթֆիլդի հետ անդրադարձել է «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար