ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ: Ըստ հրամանագրի՝ աշխատանքային այցով 2023 թվականի հուլիսի 10-13-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղվում է Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով. Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահՎլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարՍարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահԱրուսյակ ՄԱՆԱՎԱԶՅԱՆ Ազգային ժողովի պատգամավորԱրմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆ Ազգային ժողովի պատգամավորԾովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարՀամլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդատու օգնականՏիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետԱլեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետՆարինե ԲԱԴԱԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի պետ (հուլիսի 7-13-ը)Էդուարդ ԲԱԴՈՅԱՆ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետԴավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատորՎարազդատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:Նշվում է, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (6 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը: