Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լոնգին՝ Սինգապուրի Ազգային տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Հայաստանը կարեւորում է Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը ջանքեր գործադրելու բարեկամ Սինգապուրի հետ երկկողմ եւ բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա համագործակցությունն ընդլայնելու նպատակով»: