Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հույն նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Վերջինիս ուղեկցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։