Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում, ներառյալ՝ պողպատի գործարանը, անվտանգության և ռազմական ցանկացած իրադարձություն դիտարկելու համար: Այդ մասին նշված է առաքելության X-ի պաշտոնական միկրոբլոգում: «Մեր ներկայությամբ նպաստել ենք ավելի անվտանգ միջավայրի ստեղծմանը»,- հավելել են առաքելությունից։