Հունվարի 30-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանը Ժողովրդի մեծ դահլիճում իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Իր խոսքում ՀՀ դեսպանը ընդգծել է հայ և չինացի հնագույն ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդելու իր հանձնառությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունն ընդլայնելու Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններն ու բազմաոլորտ համագործակցությունը: Չինաստանի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն նրա գործունեության ընթացքում։ Հունվարի 29-ին Վահե Գևորգյանը ՉԺՀ ԱԳՆ-ում իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել ՉԺՀ ԱԳՆ արարողակարգի վարչության գլխավոր տնօրեն Հուն Լեյին»,- ասված է հաղորդագրության մեջ: