Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել, այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի բաժնից: Մասնավորապես, խոսքը Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթների, ինչպես նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթների մասին է։ Որպես պատճառ նշվում է թռիչքուղիների վերանորգումը։