ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Տավուշը հանուն Հայրենիքի նախաձեռնությունից:Հիշեցնենք, որ ոստիկանական ուժերը փակել են Կիրանց գյուղի մուտքերը և բոլորի, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի և պատգամավորների մուտքը Կիրանց գյուղ: Իրավիճակը Տավուշում շարունակում է մնալ լարված: