31.10.2026
Ֆոտո. armenpress.am
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ադիլբեկ Կասիմալիեւի հետ:


ԱԺ–ից  հայտնում են, որ ընդգծելով երկու երկրների համար Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը` կողմերն արձանագրել են, որ առկա է չիրացված ներուժ` հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:


Քննարկումների առանցքում են եղել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր թեմաներ: Առանձնահատուկ կարեւորություն է տրվել երկու երկրների առեւտրաշրջանառությանը եւ զբոսաշրջությանը վերաբերող հարցերին:

Աննա Վարդապետյանը մեկնել է Սինգապուր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ