6.04.2026
Ալեն Սիմոնյանը Ղրղզստանում այցելել է Չինգիզ Այթմաթովի-տուն թանգարան
prev Նախորդ նորություն

ՔԿ-ն հանձնարարել է միջազգային հետախուզում հայտարարել Դավիթ Փափազյանի նկատմամբ. «Հետք»

Ֆոտո. armenpress.am
Ֆոտո. armenpress.am

«Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմանդրամ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: Այսպիսի հանձնարարություն է տվել Քննչական կոմիտեն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին «Հետքի»–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։


Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ–ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։


Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթերի կեղծման (457-րդ հոդված), առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման (296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր) և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու (277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)։


Դատելով սոցիալական ցանցերում նրա հրապարակած լուսանկարներից՝ պարզ է դառնում, որ Փափազյանը Լոնդոնում է։


Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդում էր հարուցվել նաև Կարինե Անդրեասյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։


Իսկ Բելլա Մանուկյանի նկատմամբ կիրառվել է գրավ։ Նա մեղադրվում է երկու՝ փաստաթղթերի կեղծման և ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։


Քննչական կոմիտեն չի հայտնել՝ արդյոք այս գործով հարցաքննվել է 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանը։


«Մինչդատական վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության տվյալ փուլում, նպատակահարմար չի համարում այլ նախաքննական տվյալների հրաարակումը»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում։


 

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի հետ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար