13.10.2025
ԱՄՀ-ի առաքելությունը Հայաստանում. հսկայական վարկեր կասկածելի արդյունքով
25.09.2015
ԱՄՀ-ի առաքելությունը Հայաստանում. հսկայական վարկեր կասկածելի արդյունքով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա հերթական առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից շարունակվող բացասական հետևանքների գնահատման և դրանց հաղթահարման, տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը և շնորհակալություն հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Սերժ Սարգսյանը կարևորել է ԱՄՀ կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման ամփոփումը և ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից արդյունքների հաստատումը: «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա համաձայնագրերի շրջանակում Հայաստանին տրամադրվել է ավելի քան $410 մլն (266,8 մլն ՓՀԻ): Ծրագրի հիմնական նպատակներն են` աջակցել աղքատության կրճատմանը, գնաճի կայունությանը, հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնմանը, հակազդել տնտեսական գործունեության հետընթացին: Այնուամենայնիվ Հայաստանում աղքատության շրջանակների նկատելի կրճատում տեղի չի ունենում, իսկ տնտեսական աճի դանդաղեցումն արդեն վաղուց զգացնել է տվել իրեն: