ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից: Նշենք, որ գյուղնախարարն այսուհետ կունենա երկու տեղակալ: Հիշեցնենք, նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում հայտարարեց, որ այսօր երեք-չորս փոխնախարարներ կազատվեն իրենց պաշտոններից: