Նախնական տեղեկություններով՝ Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ։ Մանրամասները ճշտվում են։ Հիշեցնենք, Նիսի անգլիական լողափում հուլիսի 14-ի երեկոյան Բաստիլի գրավման օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ մեծ արագությամբ մխրճված բեռնատարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 84-ի, եւս 18 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վիրավոր է ավելի քան 120 մարդ: