Այն ինչ այժմ տեղի է ունենում ՀՀ-ում`այս տարվա գարնանը սկիզբ առած հեղափոխական գործընթացների շարունակությունն է: Այդ մասին հայտարարել է փորձագետ Գելա Վասաձեն: Նա նշել է, որ գարնանը Փաշինյանը կարողացավ վարչապետ դառնալ ժողովրդական աջակցության շնորհիվ: Ըստ նրա, Փաշինյանը չի կարողացել լուծել իշխանության հարցը, քանի որ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում հանրապետականները:Փաշինյանը կարողացել է թուլացնել ՀՀԿ-ն ու պահպանել ժողովրդի աջակցությունը: Այժմ նա ցանկանում է արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչը կձևավորի նոր քաղաքական դաշտ ՀՀ-ում: Նա հավելել է, որ Երևանի ավագանու ընտրությունները ցույց են տվել, որ Փաշինյանն ունի բնակչության մեծամասնության աջակցությունն, իսկ դա լուրջ մոբիլիզացիոն ռեսուրս է: