Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու վարչապետի պաշտոնից և եթե ԱԺ-ն երկու անգամ չկարողանա նոր վարչապետ ընտրել, ապա խորհրդարանը կցրվի: Ահա այս պլանը ներկայացրեց հանրահավաքում ՀՀ վարչապետը:«Ես դա կանեմ, որ որևէ մեկը չմտածի, որ ես կառչած եմ այդ պաշտոնից», - ասաց նա։ Նրա խոսքով, եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, պետք է ևս յոթ օր անցնի ու պլյուս մեկ օր անց ընտրի նոր վարչապետ, իսկ եթե ընտրի նոր վարչապետ, ուրեմն ընտրեց նոր վարչապետ», - ասաց նա։Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե այս դեպքում էլ չընտրվի վարչապետ՝ կլինեն արտահերթ ընտրություններ։Նրա խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: